Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Դիզվառելիքը, բենզինն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը թանկացել են

Դիզվառելիքը, բենզինն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը թանկացել են
04.01.2018 | 13:29

2018-ը սկսվում է թանկացումներով՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:


Եթե մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ, այսօր երևանյան բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով: Դիզվառելիքը 390 դրամից հասել է 440-ի: Ամենից շատ թանկացել է գազը․ այսօր վարորդները մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց արդեն վճարում էին 210-220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին լիցքավորում էին 180-190 դրամով:

Դիտվել է՝ 3124

Մեկնաբանություններ